Home
25.09.2018 | 04:09
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
13.03.2018 
Անհրաժեշտ է զարգացնել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը. ՀՀ վարչապետը՝ Լիբանանում
Անհրաժեշտ է զարգացնել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Այս մասին մարտի 12-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակիր ելույթում նշել է ՀՀ վարչապետ կարեն կարապետյանը: Ընթրիքին ներկա են նաեւ եղել Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է.

«Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ,

Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Հարիրիին Լիբանան պաշտոնական այցի՝ ինձ ուղղված հրավերի եւ ջերմ ընդունելության համար։

Բոլորիս է հայտնի, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններով: Վստահաբար այստեղ իր առանցքային եւ գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ եւ ստեղծագործ վարքով։

Անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը: Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը:

Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել եւ ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը:

Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն եւ նոր թափ ու որակ կհաղորդեն հայ եւ լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը:

Հետեւելով վերջին տարիներին տարածաշրջանում եւ Լիբանանի անմիջական հարեւանությամբ ծավալվող ողբերգական եւ ցավալի իրադարձություններին՝ ուզում եմ ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը եւ հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով եւ իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը եւ բնականոն զարգացումը:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին` խաղաղություն, կայունություն եւ հետագա տնտեսական բարգավաճում:

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն