Home
15.11.2018 | 21:49
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
27.03.2018 
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն իր ներկայությունը կընդլայնի Եվրոպայում, Ռուսաստանում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում: Թվերը փաստում են, որ ծառայությունների գրեթե 35 տոկոսն իրականացվում է ԱՄՆ-ում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը:

«Այսօր փորձ է կատարվում ԱՄՆ-ից դուրս դիտարկել եվրոպական, ռուսական շուկան: Այդ համատեքստում շատ կարևորում ենք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու հարցը: Փորձելու ենք խթանել, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցություն լինի նաև ԱՄՆ-ից դուրս»,-ասաց Ամալյա Եղոյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ոլորտի արտադրանքի, լուծումների մեծ մասն արտահանվում է, իսկ Հայաստանում քիչ է օգտագործվում, Ամալյա Եղոյանը նշեց, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:

«Բազմիցս ասվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող առանձնացված լինել այլ ոլորտներից: Ինչպես մեր նախագահն է շեշտում, տեխնոլոգիական լուծումները պետք է կիրառենք տնտեսության հզորացման գործում: Մեզ համար շատ կարևոր է, որ տեխնոլոգիական լուծումներն օգտագործվեն Հայաստանում: Մանավանդ, որ ունենք զարգացած ոլորտներ, որտեղ կարող ենք այդ լուծումները ներդնել` տեքստիլ, գինեգործություն: Առաջիկա օրերին հանդիպելու եմ սկսնակ ընկերությունների հետ, քննարկելու ենք, թե ինչ մոդել մշակենք, որ այլ ոլորտների ներկայացուցիչների կողմից լուծումները գնահատվեն, և ցանկանան դրանք օգտագործել»,-ասաց նա

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն