Home
08.09.2010 | 18:53
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
10.11.2009 
ՌԴ ԿԲ-ն շարունակում է դոլարը փոխարինել ոսկով

14:33 09/11/2009 » Տնտեսություն

Ռուսաստանի պետական բանկը շարունակում է իջեցնել իր պահուստներում արտասահմանյան արժույթների չափաքանակը` ի օգուտ ոսկու: Տարեսկզբից նրա չափը Ոսկեարժութային պահուստներում աճել է 1,3%-ով և կազմել է 20,4 մլրդ դոլար:
Մասամբ ազնիվ մետաղի չափը պահուստներում կապված է արժույթի ակտիվ վաճառքի հետ, որոնք ԿԲ-ն ստիպված էր իրականացնել տարեսկզբին, որպեսզի պահպաներ անկում ապրող ռուբլին:

Բայց, ինչպես հաղորդում է РБК daily-ն, Ռուսաստանի բանկի կողմից որդեգրված «ոսկե կուրսը», կկրի երկարաժամկետ բնույթ:
Տարեսկզբից արժույթի չափը ԿԲ-ի միջազգային պահուստներում իջել է 8%-ով` մինչև 378,2 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ ոսկու չափը պահուստներում մեծացել է 4,7% և կազմել է 20,4 մլրդ դոլար: Վերջին տարիներին նաև տեղի է ունեցել ԿԲ արժութային ակտիվներում դոլարի չափի անկում, այլ արժույթների` եվրոյի և բրիտանական ֆունտի չափի ավելացման հաշվին: 2006թ.-ից դոլարի չափը արժութային ակտիվներում իջել է 51,5%-ից մինչև 48%:

Barclays Capital-ի տվյալներով, ամբողջ ծավալով կենտրոնական բանկերի կողմից ձեռք բերված դոլարի չափն, այս տարվա երկրորդ կիսամյակում կազմել է ռեկորդային ցածր` 37%: Որպես դոլարին այլընտրանք կենտրոնական բանկերը կիրառում են հենց ոսկի, այդպիսով բարձրացնելով այս մետաղի գները:

Անցյայ շաբաթ թանկարժեք մետաղի գները նորացրեցին ռեկորդային գնահատումները և հասել են ունցիայի համար 1097,25 դոլարի: Տարեսկզբից աճը կազմել է ավելի քան 25%: Գների աճը հրահրել է խոշոր գործարքը ԱՄՀ-ի և Հնդկաստանի ԿԲ-ի միջև, որը ձեռք բերեց 200 տոննա ոսկի` 6,7 մլրդ դոլարով: Deutsche Bank-ի բորսային ապրանքների բաժնի ղեկավար Մայքլ Լյուիսը չի բացառում, որ աշխարհի ԿԲ-ները, հնարավոր է 20 տարիների ընթացքում առաջին անգամ, կգնեն ավելի շատ ոսկի, քան` վաճառեն:

Ռուսաստանյան Deutsche Bank-ի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը կարծում է, որ ապագայում ՌԴ ԿԲ-ն շարունակելու է իջեցնել դոլարի չափը արժութային ակտիվներում:

«Բայց իջեցումը կլինի աննշան` մոտ մեկ տոկոս,-վերլուծում է Յարոսլավ Լիսովոլիկը:-Ամենը կախված է մակրոտնտեսական.այնպիսի գործոնից, ինչպիսին է Ռուսասատանի արտաքին առևտրի դինամիկայում արտաքին պարտքի արժութային կառուցվածքի փոփոխությունը»:

«Հաշվի առնելով արտասահմանյան արժույթների` դոլարի և եվրոյի ճակատագրերի հետագա անհստակությունը, ընթանում է բազային ակտիվների միախառնում»,-վերլուծում է Траст ազգային բանկի վերլուծաբան Վլադիմիր Բրագինը:

Նրա խոսքերով հնարավորության սահմաններում Ռուսաստանի բանկը կփոխարինի պահուստներում արտասահմանյան արժույթները ոսկով:

«Տրամբանական կլիներ, որ Ռուսաստանի բանկը գներ ոսկին, որը պատրաստվում էր վաճառել Գոհրանը: Դա լավ մեթոդ է պահուստները դիվերսիֆիկացնելու համար, շրջանցելով ոսկու հարապարակային շուկաները»,-հավելում է Ренессанс Капитал ներդրումային ընկերության վերլուծաբան Նիկոլայ Պոդգուզովը:

Հոկտեմբերի վերջում ՌԴ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են, որ հաջորդ տարի Գոհրանը կարող է մեծացնել արտադրողներից ոսկու գնումը մինչև 30 տոննա: Այս տարի Ֆինանսների նախարարության տվյալներով գնումների ծավալը կազմել է ընդամենը 5
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն