|
|
|
 |
30.11.2009
Միջբանկային շուկայում իրականացվել է 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք
17:07 27/11/2009 » Տնտեսություն
Նոյեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 53.845.315 ԱՄՆ դոլար՝ 385.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 59.059.638 ԱՄՆ դոլար՝ 387.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 400.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 386.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,276,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 386.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 25.6 մլն ԱՄՆ դոլար: |
|
|
|