Home
08.09.2010 | 18:48
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
08.12.2009 
Մտադիր են ստեղծել Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշին և նրա ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Էմիրությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է արձանագրել հանքարդյունաբերության և անշարժ գույքի ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Անվար Գարգաշը կարեկցանք է հայտնել երկրաշարժի տարելիցի առթիվ: Նկատելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները լավ ընթացք ունեն, ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը խոսել է առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակական դարձնելուն միտված ջանքերի մասին, այդ համատեքստում կարևորելով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի համակարգել ձեռք բերված պայմանավորվածությունները և կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը:

Նշելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնվում է, ընդգրկելով նոր ոլորտներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքները համաֆինանսավորելու պատրաստակամության համար, խոսել տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների, էներգետիկ և այլ բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերի մասին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների զարգացման շուրջ:


Աղբյուր` Panorama.am
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն