Home
08.09.2010 | 18:40
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
02.02.2010 
Ազգային ժողովը հաստատեց վարկային ծրագիր, որով Հայաստանը ստանալու է առավելագույնը 500 մլն ԱՄՆ դոլար

Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատեց վարկային երկու ծրագիր: Դրանց դեմ քվեարկեցին միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Այսպիսով, վարկային ծրագրերից մեկի համաձայն, որը ստորագրվել է ՀՀ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև, 2009-2017 թվականների ընթացքում Հայաստանն ստանալու է առավելագույնը 500 մլն ԱՄՆ դոլար:

Այն տրամադրվելու է մեր երկրին առանձին տրանշերով` ԱԶԲ սովորական կապիտալ միջոցներից և հատուկ հիմնադրամի միջոցներից` համապատասխանաբար 60 և 440 միլիոն: Ակնկալվում է, որ ֆինանսավորման վերջին տրանշը պետք է ուժի մեջ մտնի ոչ ուշ, քան 2017 թ. դեկտեմբերի 31-ը:

Ստացվող վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, պետք է բարենորոգվեն ու վերականգնվեն ճանապարհները Հայաստանի պետական սահմանների ներսում, արդիականացվեն Հայաստանի սահմաններն ու մաքսային ենթակառույցները:

Մյուս համաձայնագիրը, որը նույնպես այսօր հաստատեց ԱԺ-ն, վերաբերում էր վերոնշյալ ծրագրի իրականացման շրջանակներում իրականացվելիք հատուկ գործողություններին: Ըստ այդմ` վարկառուն պարտավորվում է Ասիական զարգացման բանկին վճարել տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով վարկային վճար վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում` վարկային հաշվից մասնահանված և վճարման ենթակա վարկաբաժնի դիմաց, իսկ այնուհետև վճարել տարեկան մեկուկես տոկոս: Մեր երկիրը պարտավորվում է ժամանակացույցում նշված չափաբաժիններով վճարել մայր գումարը մինչև 2041 թվականը:

«Որտեղ են այն երաշխիքները, որ այդ գումարը մտնելու է ասֆալտի մեջ, ծառայելու է նպատակին: Մենք սպասում ենք` տվեք այդ երաշխիքները և մենք կողմ կքվեարկենք», -համաձայնագրի քվեարկությունից առաջ ունեցած ելույթում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը և հիշեցրեց կրթության ոլորտում իրականացված վարկային ծրագրերը, որոնք, ըստ նրա անփառունակ վախճան ունեցան:

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն իր հերթին ասաց, որ ինքն էլ է մտահոգ, որպեսզի վարկային միջոցները ծախսվեն նպատակային, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չառաջանան: Բայց նաև նշեց, որ կան լծակներ ծրագրի ֆինանսավորումը վերահսկելու կապակցությամբ: «Կա հակակոռուպցիոն հանձնաժողով, որի նախագահը վարչապետն է, այնտեղ մտնում են նաև պատգամավորներ կարող ենք այդպես վերահսկել: Վարկային ծրագիրը կարող է ուսումնասիրել նաև Վերահսկիչ պալատը», -վերահսկելու միջոցները թվարկեց Նիկոյանը:

Իր եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ վստահեցրեց, որ ծրագրի իրականացման ընթացքը լինելու է թափանցիկ և բոլորը կարող են հետևել գործընթացին:
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն