Home
08.09.2010 | 18:58
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
26.02.2010 
Կ. Կարապետյան. Ես որպես մենեջեր այս տարի ավելի քիչ ագրեսիվ ու հետևողական էի այս հարցում
«Մենք պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերել «Հայռուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտին»,-գազի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո նման տեսակետ լրագորղներին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նրա խոսքով, 4 դրամով սակագնի նվազեցումը ընկերության եկամուտը կրճատում է մոտ 2 մլրդ դրամով:

Հիշեցնենք, որ ընկերության ներկայացրած հայտի համաձայն, առաջարկվում էր 1 խմ –ի դիմաց սահմանել 136 դրամ՝ մինչև 10 հզ խմ սպառողների համար, հանձնաժողովը սակագինը հաստատեց 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն:

Ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե գոհ է հանձնաժողովի որոշումից, ասաց. «Ես որպես մենեջեր այս տարի ավելի քիչ ագրեսիվ ու հետևողական էի այս հարցում, քան պետք էր լինել: Եթե տարբերակ լիներ գազը չթանկացնել, ապա մենք չէինք գնա այդ քայլին»,-ասաց նա: Ներկա պայմաններում հաստատված սակագնով ընկերության շահույթը կկազմի 0.6 մլրդ դրամ, որը Կ. Կարապետյանի խոսքով, թույլ չի տալիս ընկերությանը իր բաժնետերերին դիվիդենտներ վճարել:

Նա ասաց, որ սակագնի բարձրացումը պայմանավորված է չորս գործոնով՝ սահմանի վրա գազի գնի բարձրացում, դոլար/դրամ փոխարժեքի փոփոխություն, շուկայի անկում և ներդրումներ: «Գազի սակագնի բարձրացումը ընդամենը մեր արձագանքն էր այդ ազդեցություններին»,-ասաց Կարապետյանը:
Ռուսական բնական գազի գինը ապրիլի 1-ից Հայաստանի համար կթանկանա՝ գործող հազար խմ-ի դիմաց 154 դոլարի փոխարեն հասնելով 180 դոլարի:
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն