Home
08.09.2010 | 18:59
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
01.03.2010 
Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում առ ցանց առևտուրը
/03/2010 » Տնտեսություն

Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում առ ցանց առևտուրն այն աստիճան, որքան որ առկա է ներուժը: Աղվերանում հրավիրված ֆորումի քննարկումների թեմաներից մեկն էլ այս հարցն էր: Ի՞նչ կտա մեզ էլեկտրոնային առևտուրը.


«Նախ բավական արդյունավետ կդառնա ապրանքի շրջանառությունը, բիզնեսի աշխուժացում կլինի, քանի որ նոր բիզնեսներ կհիմնվեն»,-ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանը:


Նա հավելեց, որ դա կազդի նաև ապրանքի ինքնարժեքի իջեցման վրա, որովհետև ֆիզիկական խանութների բացումը և պահպանումը բավական մեծացնում են ապրանքների ինքնարժեքը:


«Կառավարությունում պիտի հարց բարձրացվի, որ խրախուսվի ոչ կանխիկ գործողությունների ակտիվացումը, մի գուցե էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերություներին 1 տարով ազատեն լրացուցիչ հարկային պարտականություններից»,-նկատեց Հ. Ավոյանը:


Բարձրացվեց նաև առ ցանց առևտրի իրականացման անվտանգության հարցը: Ներկայացվեցին լուծումներ, որոնք առկա են միջազգային պրակտիկայում:


Առ ցանց առևտրի կայացման մյուս խոչընդոտը փոստային ծառայությունն է, քանի որ երբ ապրանքը վաճառվում է, հարկավոր է վստահություն, թե այն տեղ կհասնի ժամանակին և նորմալ վիճակում:


«Օրինակ սնունդ գնելու դեպքում, եթե այն տեղ հասնի պատվիրվածի հաջորդ օրը, ապա ծառայությունն ընդհանրապես անիմաստ կդառնա»,-ասաց ԻՏՁՄ նախագահը:


«Մյուս խոչընդոտը կրեդիտ քարտերի թիվն է, թե քանի մարդ ունի այս քարտերից: Լուրջ է նաև պրոցեսինգի խնդիրը: Իրականում կրեդիտ քարտով, առ ցանց եղանակով փող գանձելու` բիզնեսի համար մատչելի տարբերակ չկա, որի հիման վրա կառուցվեն էլեկտրոնային խանութներ»:

Նրա ծոսքերով այստեղ ևս մեծ խնդիրներ կան: «Օրինակ Visa և Master քարտերով մուծումներ կատարելու համար չկան պրոցեսինգային լուծումներ: Pay Pal-ը, որը աշխարհում շատ ընդունված մուծման համակարգ է, Հայաստանում լիարժեք չի աշխատում. կարելի է մուծում կատարել, սակայն մուծում ընդունել հնարավոր չէ: Այսինքն հայկական բիզնեսն ընդհանրապես չի կարող Pay Pal-ով մուծում ընդունել»,-ասաց ԻՏՁՄ նախագահը:
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն