Home
08.09.2010 | 19:02
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
11.03.2010 
Վարչապետը հանձնարարեց նախարարներին վերահսկողության ներքո վերցնել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումը

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հանձնարարեց վերահսկողության ներքո վերցնել միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման գործընթացը:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ այն պետք է լինի երկրի ղեկավարի նախընտրական ծրագրին համապատասխան: Հաշվի առնելով, որ ներկայում մշակման աշխատանքներն են ընթանում, և դրանք կավարտվեն հունիսին, վարչապետը բոլոր նախարարներին հանձնարարեց, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել զեկուցում այն մասին, թե ինչ խնդիրներ են ի հայտ գալիս այդ ծրագրում ընդգրկված դրույթների իրականացման ճանապարհին:

«Եթե կան խնդիրներ, ապա անհրաժեշտ է ներկայացնել դրանց նկարագիրը, մասնավորեպաս 2009-ին մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացման հետ կապված»,-ասաց Տ. Սարգսյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրեց, որ ծրագրի մշակման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին: «Այսօր մենք արդեն մտել ենք կայունացման փուլ, և անցել ենք նախատեսված բյուջեի նորմալ ռեժիմին»,-ասաց նախարարը, առաջարկելով իր գործընկերներին ծրագրի հետ կապված հանդես գալ հստակ առաջարկություններով:

Նշենք, որ ծրագիրն այժմ մշակման փուլում է, կառավարությանը կներկայացվի հուլիսի սկզբին:
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն