Home
08.09.2010 | 19:04
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
15.03.2010 
Գագիկ Ծառուկյան. «Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը չի տիրապետում երկրի տնտեսական վիճակին»

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մեր հանրապետությունում տնտեսական ճգնաժամը շարունակվում է և դեռևս չի ավարտվել: Ավելին, նրա կարծիքով, հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի:


Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, բազմիցս հայտարարել է, որ «Հայաստանը բարեհաջող կերպով հաղթահարել է տնտեսական ճգնաժամը», Ծառուկյանը նկատեց. «Այսօր աշխարհով մեկ ոչ մեկը չի ասել, որ ճգնաժամն ավարտված է: Այն պետությունները, որ 4 տոկոս, 6 տոկոս անկման փոխարեն, տնտեսական աճ են ունեցել, անգամ նրանք չեն համարձակվում նման հայտարարություններ անել»:

Լրագրողը պնդեց, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամը և մտել զարգացման փուլ, Ծառուկյանը ի պատասխան նշեց. «Ուրեմն ինքը տեղում չի եղել և չի տիրապետում ոչ երկրի էկոնոմիային ոչ էլ տնտեսական վիճակին»:

Մյուս հարցին, թե Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանին ասե՞լ է, որ էկոնոմիկայի նախարարը «չի տիրապետում երկրի տնտեսական վիճակին», ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Երկրի նախագահը դա գիտի և համապատասխան քայլեր, ասենք, թե կատարում է: Էլի եմ ասում, որ ամեն ինչ չպիտի երկրի նախագահի վրա բարդել: Ամեն ինչ գտնելով` չպետք է վերագրել նախագահին»:


Նա նաև ասաց, որ ապրանքների ընդհանուր թանկացման պարագայում գործարար պատգամավորն էլ իր ապրանքների գները կթանկացնի: «Գործարանը մինուսով չի կարող աշխատել: Եթե ասենք, թե գազը թանկացավ, ուրեմն ամեն ինչի վրա դա ազդելու է` ապրանքներն էլ կթանկանան, տրանսպորն էլ կթանկանա, կոնյակն էլ կթանկանա, ցեմենտն էլ կթանկանա, բա իհարկե, ամեն ինչն էլ կթանկանա», -հայտարարեց Ծառուկյանը:

Լրագրողի հարցին, թե դուք չե՞ք մտածում ժողովրդի մասին, Ծառուկյանը դիմելով լրագրողին, պատասխանեց. «Ես ձեզ բոլորիդ, սիրում եմ, հարգում եմ, բայց ձեր երկու հարցին արդեն պատասխանել եմ»:
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն