Home
19.12.2018 | 16:41
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Անդամներ
"Գործարարության Զարգացման և Կադրերի Ինստիտուտ"
Տնօրենի անունը: Հակոբյան Նիկա
Կազմակերպության ամբողջական հասցեն`
Հանրապետության Հրապարակ, Միությունների տուն, II հարկ, 44 - 46 սենյկ
Հեռ: +374(10)56-33-74
Առևտրի հրապարակ

Մեր մասին

Գործարարության զարգացման և կադրերի ինստիտուտը հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերին: Ինստիտուտի առաքելությունը բիզնես կադրերին ժամանակակից, որակյալ բիզնես հմտություններ և գիտելիքներ մատուցելն է, գործարար միջավայրում սոցիալական պատասխանատվության, բիզնես էթիկայի և բարոյական բարձր հատկանիշների արմատավորումն ու ամրապնդումը:
Ինստիտուտը նախաձեռնում է հետազոտություններ, ուսումնասիրություններ բիզնես տարբեր ոլորտներում, բացահայտում է առկա խնդիրները, իրականացնում ձեռնարկությունների բիզնես ախտորոշում, մշակում և մատուցում է բիզնես ծառայություններ: Նա ծավալել է գործունեություն արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, գիտության, կրթության, տրանսպորտի, առևտրի և ծառայությունների բազմազան ոլորտներում:
Ինստիտուտը ունի գործունեության հարուստ փորձ: Դրա վառ ապացույցը հանրապետության շատ համայնքներում 500-ից ավելի ՓՄՁ-ների հետ իրականացրած աշխատանքներն ու ավելի քան 3000 վերապատրաստվածներն են:
Ինստիտուտը համագործակցում է միջազգային և տեղական մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են USAID, TACIS, GTZ, World Learning, Daiz, AED, ProSME, ՓՄՁ ԶԱԿ, <<Հայկական գործարարություն>> ՓՄԳՄ ասոցացիան, ՓՄՁ զարգացման հիմնադրամը և այլն:
Ինստիտուտը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով, վարչական և տեղնիկական աշխատակիցներով, ունի կահավորված լսարաններ, համակարգչային տեղնիկա, որակյալ ինտերնետ կապ, աշխատանքների կազմակերպման սեփական փորձարկված մեթոդներ, տեխնոլոգիաներ, ընթացակարգեր և այլն:

Գործունեությունը

Գործարարության զարգացման և կադրերի ինստիտուտը շուկայում առաջարկում է համալիր լուծումներ հետևյալ բնագավառներում.
•Մարքեթինգի,
•Մարդկային ռեսուրսների կառավարման,
•Ներդրումների պլանավորման և զարգացման ծրագրերի,
•Ռազմավարական պլանավորման,
•Ֆինանսական հոսքերի կառավարման, հաշվապահական և հարկային հաշվառումների,
•Արտադրա-տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման և օպտիմալացման,
•Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման,
•Իրավաբանական,
•Միջազգային կառավարման համակարգերի ներդրման որակ ISO 9000 և էկոլոգիա ISO 14000, առողջապահական և անվտանգության ONSAS 18000, սննդամթերքի ISO 22000, ինֆորմացիոն տեխնոլոգիաների Tick IT/ISO 17799:
•Արտադրանքի վկայագրման խորհրդատվություն` EN, DIN, NF, BS, ASTM, API, GOST, CE-Mark և այլն:

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն